Կյանքից հեռացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը


Կյանքից հեռացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը

  • 03-09-2019 18:06:50   | Հայաստան  |  Սպորտ

92 տարեկանում կյանքից հեռացել է ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Արսեն Գալոյանը, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
 
Վերջին տարիներին անվանի մասնագետն աշխատում էր Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ:
1975-ին Արսեն Գալոյանը նշանակվել է ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականում Հայաստանի թիմի մարզիչ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1988-ը:
 
ԽՍՀՄ երկրների 7-րդ ամառային Սպարտակիադայում Հայաստանի թիմը նրա գլխավորությամբ գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: Այդ ժամանակ հայկական թիմի կազմում էին Յուրի Վարդանյանը, Օգսեն Միրզոյանը, Վարդան Միլիտոսյանը, Յուրի Սարգսյանը և այլք:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play