ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Աշխարհի Գավաթի գլխավոր մրցավար


ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Աշխարհի Գավաթի գլխավոր մրցավար

  • 03-09-2019 18:34:24   | Հայաստան  |  Սպորտ

Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը ՖԻԴԵ-ի կողմից նշանակվել է Աշխարհի Գավաթի գլխավոր մրցավար: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
 
«Սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի կունենա շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը: Շախմատային կարևորագույն այս մրցաշարում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ – Գելֆանդ և 2013 թվականի Անանդ – Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում»,- հայտնում է ֆեդերացիան:
 
 
Հայաստանը մրցաշարում կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play