Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի շինարարությունը կսկսվի 2020 թ. Նիկոլ Փաշինյան
03-09-2019 18:45:06 | Հայաստան | Սպորտ
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը կսկսվի 2020 թ.: Այս ամսին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ մանրամասներ է հայտնել մարզադպրոցի կառուցվածքի մասին:
«Գյումրիում կկառուցվի ահա այսպիսի հոյակերտ մարզադպրոց՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պատվին: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020-ին:
Ներսում կլինի նաեւ 1000-տեղանոց դահլիճ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի եւ այլ մարզաձեւերի մրցումներ անցկացնելու համար»,- գրել է նա:
Ալեքսանայի՝ Գյումրիում գործող մարզադպրոցի վերանորոգման կամ նորի կառուցման մասին խոսակցությունները շարունակվում են մի քանի տարի: Շինարարությունը պարբերաբար տարբեր պատճառաբանություններով հետաձգվում էր: Վարչապետ ընտրվելուց հետո կառավարության նիստերի ժամանակ Փաշինյանը պարբերաբար հետաքրքրվում է աշխատանքներից: