Վնասաբեր ծրագրերն ավելի հազվադեպ են գրոհում Հայաստանի մոբայլ օգտատերերին


Վնասաբեր ծրագրերն ավելի հազվադեպ են գրոհում Հայաստանի մոբայլ օգտատերերին

  • 04-09-2019 11:35:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մոբայլ վնասակար ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08%-ին, Ադրբեջանում՝ օգտատերերի 4,05, և Վրաստանում՝ 1,67%-ին։ 
 
2019-ի առաջին եռամսյակում Հայաստանի օգտատերերի մոբայլ սարքերի 2,16%-ը բախվել է վնասաբեր ծրագրերի այն  դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%։
 
Հայաստանում 2018-ին վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված մոբայլ օգտատերերի բաժինը կազմել է 4,76%՝ 2017-ի  4,28% փոխարեն։ Վրաստանում այդ տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,17% ու 4,71%, և Ադրբեջանում՝  2,95% և 2,59%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
 
Ընկերության լուծումները 2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 753 550 վնասաբեր տեղադրման փաթեթ, ինչը 151 624-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում։
 
Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։  Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե  մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս։ 
 
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն