Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ


Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ

  • 04-09-2019 15:28:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ամուլսարի հարցով ունի մեկ շահագրգռվածություն՝  պետական շահի պաշտպանությունը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Ավինյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ շահագրգռվածություն ունի հանքի շահագործման-չշահագործման հետ կապված:
 
«Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունն ու պահպանումը, որևէ այլ շահագրգռվածություն ես չունեմ»,-ասա Ավինյանը։
 
Հարցին, թե արդյոք հանքը շահագործելու համար պարտադրանք կա՞, նա ասաց՝ միակ պարտադրանքն այն է,  որ Հայաստանը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր:
 
Հարցին, թե Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական հեռանկարով արդյոք հետաքրքրվա՞ծ է՝ փոխվարչապետը վստահեցրեց, որ ինքն առհասարակ բոլոր հանքերի շահագործման բնապահպանական խնդիրներով է մտահոգված, և Ամուլսարի հարցը բացառություն չէ:
 
Ավինյանն Ամուլսարի հարցով այլ կարծիք հայտնելուց զերծ մնաց՝ նշելով, որ արբիտրաժային գործընթացներ են հնարավոր:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը