Գ. Ղափանցյան դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանին ենթարկեք պատասխանատվության. Լուսինե Թադևոսյանը դիմել է նախարարին


Գ. Ղափանցյան դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանին ենթարկեք պատասխանատվության. Լուսինե Թադևոսյանը դիմել է նախարարին

  • 05-09-2019 09:58:37   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար պրն. Արայիկ Հարությունյանին 
Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լուսինե Թադևոսյանից
 
Դիմում
Մեծարգո պրն. նախարար ի խորոց սրտի շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա առթիվ: Լինելով ավելի քան երեսուն տարվա մանակավարժ՝ երբևիցե աշխատանքային միջավայրում որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել: Արդեն հինգ տարի է, ինչ Գ. Ղափանցյան դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանը, իր ապօրինի և խեղաթյուրող քայլերով քայքայում է դպրոցի առողջ մթնոլորտը, ու մասնավորապես իմ անձի նկատմամբ տանում է կոպիտ և ոչ իրավական քաղաքականություն: Սույն թ-ի սեպտեմբերի մեկին ներկայանալով դպրոց՝ տեղեկացա, որ տնօրենը իր քմահաճույքների համաձայն, սխալ է կոմպլեկտավորել առաջին դասարանները: 7 հոգնաոց առաջին դասարան ունենալը պատահական չեմ համարում, այս ամենը արդյունքն է տարիներ շարունակ տնօրենի կողմից հալածվելու, նսեմացվելու, մարդկային և մանկավարժական արժանիքներն ու իրավունքները ոտնահարելու: 
Սույն գործողությունները ամենաթողության և մարդկային ցինիզմի լավագույն դրվագներից է, որի կրողը հանդիսանում Աստղիկ Մկրտչյանը: Ուսուցչին ընտրելու իրավունքը ծնողինն ու երեխայինն է, սակայն, երբ այս ամենը զուգակցվում են բազում ապօրինությունների շղթայով, ինչպես նաև տնօրենի ոչ սթափ և մասնագիտական ակնհայտ գիտելիքների պակասով, ապա այս ամենը անթույլատրելի է ու ոչ օրինական: Տվյալ դեպքում տնօրենը իր պաշտոնական լիզորությունները խախտելով՝ միտումնավոր կերպով չի կատարել իր գործառույթները, և ես այսօր իմ դասարանում ունենալով ընդամենը յոթ աշակերտ, թե բարոյապես, թե ֆիզիկապես վհատված եմ, որովհետև խախտվել է իմ՝ ուսուցչի բարի համբավը, ինչպես նաև աշխատելու և սերունդներ դաստիարակելու նվիրական գործն ու իրավունքը: Այսպիսի պատմությունների ու արկածների կիզակետում Աստղիկ Մկրտչյանը հաճախակի է հայտնվում և բազում նվիրյալ ուսուցիչներ են տուժել նրա ապօրինի գործողություններից:
Հիշեցնեմ, որ այս դեպքից ամիսներ առաջ տնօրենը Արագածոտն մարզպետ Դավիթ Գևորգյանից ստացել է խիստ նկատողություն՝ աշակերտների իրավունքները ոտնահարելու, դպրոցում բարոյահոգեբանական մթնոլորտը ապականելու, դպրոցում սեփական շահադիտական նկրտումներով առաջնորդվելու և մի շարք այլ մանկավարժին ոչ վայել քայլեր ձեռնարկելու համար: Խնդրանքս հետևյալն է. Ձեր բարձր հովանու ներքո նշանակեք ծառայողական քննություն և օրենքի շրջանակներում սույն անձին ենթարկեք պատասխանատվության: Կանխավ շնորհակալ եմ:
 
Հարգանոք՝ Լուսինե Թադևոսյան:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play