Մի տրվեք սադրանքներին. ՍԴ որոշումը չի կարող ազդել Ռ.Քոչարյանի կալանավորման գործընթացի վրա


Մի տրվեք սադրանքներին. ՍԴ որոշումը չի կարող ազդել Ռ.Քոչարյանի կալանավորման գործընթացի վրա

  • 05-09-2019 10:31:44   | Հայաստան  |  Իրավունք

ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊԵԼԸ՝ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԴԱՇՏԻՑ Է:
 
Այսօր Սահմանադրական Դատարանը որոշել է՝
 
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր:
Քորարյանի պաշտպանը դա համարեց հաղթանակ և հայտարարեց,որ Քոչարյանի կալանավորումը ըստ ՍԴ որոշման ապօրինի է:
Նախ ՍԴ որոշման օրինականության մասին:
Այն մասին ,որ այդ որոշումը կայացրել են բացարկի ենթակա ՍԴ անդամներ հանրահայտ փաստ է,քննարկվել է բազմիցս:
Սակայն բացի այդ այսօրվա որոշումը կայացնելիս ՍԴ-ն դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից և հանդես չի եկել,որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան:
Այսպես՝
ՀՀ Սահմանադրության
Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները
Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.
Այստեղից հետևում է,որ հակասահմանադրական կարող է ճանաչվել,այն նորմը,որը գոյություն ունի:
Մեր դեպքում Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել մի նորմ,որը գոյություն չունի,այլ կերպ ասած հակասահմանադրական է ճանաչել դրա բացակայությունը,որը ոչ միայն ՍԴ-ի լիազորությունների մեջ չէ,այլ նաև դուրս է իրավական տրամաբանությունից:
Նույն հաջողությամբ ՍԴ-ն կարող էր հակասահմանադրական ճանաչել այն ,որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում դիցուք գրված չէ ,որ քրեական հետապնդման ենթակա չեն այն անձիք,ովքեր Արցախը համարում են սուվերեն ՝ Հայաստանից անկախ պետություն:
Ուշագրավ է նաև այն,որ ՍԴ-ն իր որոշմամբ նշել է հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձ տերմինը:
Հատուկ Պետական Պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է
2. Պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հանրապետության նախագահին.
2) վարչապետին.
3) Ազգային ժողովի նախագահին.
4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։։
3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:
Ըստ ՍԴ որոշման,Քրեական Դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում պետք է նշվեն վերը թվարկած բոլոր անձիք,որը արդեն աբսուրդի դաշտից է:
Մի խոսքով,կարելի է արձանագրել,որ ՍԴ որոշումը ոչ միայն կայացվել է բացարկի ենթակա անձանց կողմից,զուրկ է իրավական հիմքից,այլ նաև որոշում է ոչնչի մասին:
Իսկ կապել այս ոչնչի մասին որոշումը Ռ,Քոչարյանի կալանքից ազատելու կամ դրա իրավաչափության հետ,ֆանտաստիկայի դաշտից է:
Ամփոփեմ՝
ՍԴ այսօրվա որոշումը,ոչ մի կերպ չի կարող ազդել Ռ.Քոչարյանի կալանավորման գործնթացի վրա:
Այս հիմքով նա չի կարող ազատվել կալանքից:
Մի տրվեք սադրանքներին:
 
Իրավապաշտպան
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play