Կրակոցներ Երևան-Արմավիր ճանապարհին. հրապարակվել է Մանվել Գրիգորյանի որդուն բերման ենթարկելու տեսանյութը


Կրակոցներ Երևան-Արմավիր ճանապարհին. հրապարակվել է Մանվել Գրիգորյանի որդուն բերման ենթարկելու տեսանյութը

  • 05-09-2019 14:08:38   | Հայաստան  |  Իրավունք



Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթևեկության հետ կապված հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու երիտասարդի միջև։
 
Այդ ընթացքում Նրանցից մեկը ատրճանակը պարզել է մյուսի վրա ու կրակոց արձակել, ինչից հետո հեռացել է։ Վաղարշապատի ոստիկանները ստացած տվյալների իսկությունը ստուգելուց հետո կարճ ժամանակում հայտնաբերեցին Էջմիածնում ապրող 26-ամյա երիտասարդին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։ Երիտասարդի վարած «Հունդայի» մակնիշի ավոտմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են փորձաքննություններ։
 
Հանգամանքները պարզվում են։
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play