Մենք ո՛չ Բելառուսի, ո՛չ նրա թեկնածուի հետ որևէ խնդիր չենք ունեցել․ Շավարշ Քոչարյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին․ factor.am


Մենք ո՛չ Բելառուսի, ո՛չ նրա թեկնածուի հետ որևէ խնդիր չենք ունեցել․ Շավարշ Քոչարյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին․ factor.am

  • 05-09-2019 15:12:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր քննարկվում է «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցը, որով կարգավորվում է ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետության կարգավիճակի հարցը։
 
Նիստին ներկա պատգամավորները նախագիծը ներկայացնող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ադրբեջանին այս արձանագրությամբ հնարավորություն կտրվի՞ դառնալ ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ։ Հարցերի վերաբերյալ Քոչարյանը նշեց, որ նման հարց ի հայտ գալու պարագայում Հայաստանն ունի ոչ ասելու հնարավորություն։
 
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նաև հետաքրքրվեց՝ երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխություն էր իրականացվում և Բելառուսը ներկայացրեց իր թեկնածուին, Հայաստանը կո՞ղմ էր արդյոք այդ թեկնածուին և ունե՞ր ոչ ասելու հնարավորություն, թե  ինչ-ինչ ազդեցության ներքո պաշտոնական Երևանի ոչ-ը չեղարկվեց։ Հարցին ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանը նշեց․ «Մենք ո՛չ Բելառուսի, ո՛չ նրա թեկնածուի հետ որևէ խնդիր չենք ունեցել։ Մեր խնդիրն այլ էր, որ Հայաստանին հասած պաշտոնավարման ժամկետում որևէ այլ մարդ չնշանակվի, և մենք հասանք նրան, որ այդ ժամկետում այլ ներկայացուցիչ չնշանակվեց»։ Մանրամասները՝ տեսանյութում։
 
Աղավնի Սուքիասյան
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play