ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանել է Երևան


ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանել է Երևան

  • 05-09-2019 17:33:22   | Հայաստան  |  Սպորտ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Երևան: 
 
«Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը»,- հայտնում է ֆեդերացիան:
 
ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը:
 
ՀՖՖ
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play