Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա այս 1 տարի 4 ամիս հասարակական ուժերի և միջոցների վատնման համար. Վոլոդյա Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09-09-2019 15:18:10 | Հայաստան | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա այս 1 տարի 4 ամիս հասարակական ուժերի և միջոցների վատնման համար:
Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանն իր քաղաքական և հասարակական ներուժը ծախսել է մի գործընթացի (նկատի ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը) վրա, որը Սահմանադրական դատարանը համարել է սխալ և անօրինական:
«Մենք տեսանք սիզիֆյան ազգակործան մի գործընթաց, որտեղ իրական մեղավորները փորձում են մեղքը բարդել ոչ իրական մեղավորների վրա: Ես գտնում եմ, որ Մարտի 1-ի գործը ձեռնարկվեց միայն մի պատճառով, որպեսզի հասարակության արյունռունչ տրամադրություններն ի չիք դարձվեն, սակայն իրավական գործընթացներն այնպիսի ընթացք ունեցան, որ ՀՀ-ում այդ գործընթացների պատասխանը չտրվեց»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքերով՝ իշխանության գալուց հետո նոր իշխանություններին հարց են տալիս, թե արդյոք այս ընթացքում բացահայտվեց Մարտի 1-ի որևէ մեղավոր կամ որևէ գործընթաց, որը հասցրել էր զոհերի: