Ամուլսարը հանք չի դառնալու. Սա կամակորություն չէ. Լևոն Բարսեղյանը՝ Նիկոլ Փաշինյանին


Ամուլսարը հանք չի դառնալու. Սա կամակորություն չէ. Լևոն Բարսեղյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  • 09-09-2019 15:28:02   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի թեմային՝ գրել է. 
 
«Ամուլսարը հանք չի դառնալու: Վերջացավ:
 
Սա կամակորություն չէ: Սա իմ խորքային համոզմունքն է, այնպես, ինչպես գիտեի, որ Սերժիկն է աղետ ու պիտի սիկտիրացվի շուտափույթ: Ամուլսարի բացումը բնապահապանական աղետ է լինելու, սողացող, երկարաժամկետ եւ չվերացող աղետ: Նման աղետները ոչ մի դեպքում փոխզիջման առարկա չեն տնտեսական շահի եւ հնարավոր եկամուտների հետ: Սերժիկների կերած քաքերն են դրա թույլտվությունը, եւ, եթե որեւէ մեկը փորձի ինչ-որ դատարաններ դիմել, նախ կա էդ լուծը լիցենզիա տվողի վզին դնելու ճանապարհը եւ հետո՝ կա շատ հզոր զանգվածային պահանջ՝ հանքահենական աղետի ռիսկին չգնալ: Առայժմ չասեմ՝ ժողովրդական պահանջ: Ժամանակը ցույց կտա, թե ովքեր պատրաստ կլինեն ելնել զանգվածային պայքարի սարը հանք դարձնելու դեմ, եւ ովքեր կելնեն մեր դեմ կռվի:
 
Ոչ մի տուգանք չենք վճարելու, ով էլ որոշի, չենք վճարելու եւ վերջ: Ոչինչ անել չեն կարողանալու, ոչ մի պատժամիջոց չեն կարողանալու կիրառել, ղժղժալու են, անցնի գնա, հանքահենություն թույլ չտալու դեպքում ոչ մի հեղինակության անկում էլ չենք ունենալու, ոչ մի ներդրումային միջավայր էլ չի վատանալու, չներդնեն հանքահենները, կներդնեն մաքուր արդյունաբերության ներդրողները եւ այլն: Շա՜տ վախեցանք ներդրումային ռիսկերից: Մարդիկ, սարն ու բնությունը ավելի երկար եւ հեռանկարային են պահելու Հայաստանը, քան թե կարճաժամկետ եւ կարճատես թալանը:
 
Նիկոլը սխրանք է գործել շատ շատերի հետ, շատերին առաջնորդելով, անձնազոհաբար, ես շատ բարձր եմ գնահատում իր նվիրումը ընդհանրապես, շատ հարգում եմ իր ջանքերը, բայց Ամուլսարի զիջումը անընդունելի եւ անմարսելի բան եմ համարում, դա կոպիտ սխալ է ոչ միայն ժողովրդավար կառավարման եւ ողջամիտ եզրահանգումների տեսանկյուններից, այլեւ հեռահար հաշվարկի եւ պետության երկարաժամկետ շահի տեսակետից: Շատ կուզեի համոզմունքներիս հակառակ կողմում Նիկոլին չտեսնել. մղձավանջ է: Սերժիկներ եւ գյալմիկներ՝ չթպրտաք, թե չէ հերսս վրեքդ եմ թափելու»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն