Ամուլսարի հարցում մեզ կռվացնում են Ամերիկայի հետ. Ազատ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09-09-2019 17:17:41 | Հայաստան | Հասարակություն
Ամուլսարի հարցում մեզ կռվացնում են Ամերիկայի հետ:
Նման կարծիք սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի խնդրին:
Ըստ նրա՝ այս հարցում շահերի բախում կա, մասնավորապես, Հայաստանում հանքարդյունաբերություն իրականացնող ռուսական ընկերությունները շահագրգռված են Ամուլսարի հանքի չշահագործման հարցով, ինչը համընկել է հայ բնապահպանների՝ Ամուլսարը պահպանելու բնական շահի հետ:
Ա. Արշակյանի խոսքերով՝ Հայաստանի բնության պահպանությունը պետք է լինի առաջնային, իսկ պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի բնապահպանական խնդիրներին:
Անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացման խնդրին՝ բանախոսը նկատեց, որ չնայած ներկայիս խորհրդարանն անդեմ է, զուրկ սկզբունքներից, այնուամենայնիվ, նոր ընտրությունների անկացման անհրաժեշտություն չկա: