Սփյուռքի փոքր համայնքները ևս ուշադրության կենտրոնում են


Սփյուռքի փոքր համայնքները ևս ուշադրության կենտրոնում են

  • 09-09-2019 19:33:38   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մերձմոսկովյան Խիմկի քաղաքում հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իր ողջույնի խոսքում Զարեհ Սինանյանը խոսեց Ռուսաստանի հայ համայնքի կարևորության և ներուժի մասին՝ պատահական չհամարելով իր պաշտոնավարման ընթացքում արդեն երկրորդ այցը Ռուասատան: Գլխավոր հանձնակատարը նաև ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: 
 
Համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին կրթական խնդիրները՝ նշելով, որ պետությունը պետք է խրախուսի սփյուռքահայ ուսանողների ուսումնառությունը հայրենիքում և որոշակի արտոնություններ սահմանի: Զրույց ծավալվեց նաև հայրենադարձության և Հայաստանում աշխատատեղերի առկայության շուրջ: «Մեր կառավարությունը փորձում է բարելավել պետության վիճակը, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա հայրենիքում գործ գտնել»,-նշեց Զարեհ Սինանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սփյուռքի հետ աշխատանքի նոր մոտեցումներին և ուղղություններին: 
 
Այնուհետև Խիմկի հայ համայնքի նախագահ Կամո Համբարյանը ներկայացրեց քաղաքում կառուցվող հայկական եկեղեցու և դպրոցի ընթացիկ աշխատանքները: Համայնքային ներկայացուցիչները գոհ էին հանդիպման նախնական արդյունքներից՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպումները Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքների համար մեծ կարևորություն ունեն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն