ՃՈ-ն բերման է ենթարկել հերթ վաճառողների


ՃՈ-ն բերման է ենթարկել հերթ վաճառողների

  • 11-09-2019 19:08:59   | Հայաստան  |  Իրավունք



Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում հայտնաբերվել ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել 7 անձի։
 
Ոստիկանների տեղեկությունների համաձայն՝ մեքենաներվ նախապես հերթ են կանգնել և, երբ իրենց հերթը մոտեցել է, որոշակի գումարի դիմաց իրենց տեղը զիջել են հերթի վերջում սպասող անձանց։
 
 
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում բերման ենթարկվածներից վերցվել են բացատրություններ։
 
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նոյյան տապան  -   Իրավունք