«Քարֆուր Հայաստան»-ի շնորհիվ 150 երեխա կունենա նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ


«Քարֆուր Հայաստան»-ի շնորհիվ 150 երեխա կունենա նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ

  • 12-09-2019 16:27:46   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
«Քարֆուր Հայաստանը» միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին՝ նվիրելով 150 նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ կարիքի մեջ գտնվող ընտանիքների երեխաներին։ 
 
150 նոր պայուսակներն արդեն «ուղևորվել» են Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի գյուղական համայնքներ, որպեսզի դպրոցահասակ 150 երեխաները ուսումնական տարին սկսեն նոր պայուսակներով։
 
«Քարֆուր Հայաստանն» աջակցում է նաև «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը՝ իր երկու խանութներում տեղադրելով արշավի մասին պատմող պաստառներ և թերթիկներ։ 
 
«Երեխաները տարվա յուրաքանչյուր օր ունեն մեր հոգատարության և պաշտպանության կարիքը: Մենք պատասխանատու ենք նրանց անհոգ և ապահով մանկության, ինչպես նաև կիրթ և լուսավոր ապագայի համար,  և այդ ճանապարհին չպետք է խոչընդոտ հանդիսանան գրենական պիտույքների և այլ պարագաների բացակայությունը: «Մաջիդ Ալ Ֆութեիմ Հայփերմարքեթս էյ էմ» ՍՊԸ  Քարֆուր Հայաստանն իր պարտքն է համարում իր ներդրումն ունենալ  չափազանց կարևոր այդ գործում, որը իրականացնել մեզ օգնում է Վորլդ  Վիժն  Հայաստան-ը: Մենք միասին կշարունակենք հաճելի պահեր ստեղծել բոլորի համար, ամեն օր»,- նշում է խանութի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը։ 
 
«Շնորհակալ ենք «Քարֆուր Հայաստան»-ին՝ «Դպրոցի ճամփան» արշավին աջակցելու համար։ Վորլդ Վիժն Հայաստանը խրախուսում է Հայաստանում գործող ընկերություններին և կազմակերպություններին կատարել նվիրատվություններ և այդպիսով իսկ հնարավորություն ստեղծել Հայաստանի ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների համար ապրելու լիարժեք կյանքով», - նշում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։ 
 
Նվիրատվություն կարելի է անել՝ 
 
1. donate.am կայքում (1 նվեր = 5000 ՀՀ դրամ),
2. 77 թվերն ուղարկել 7733 կարճ համարին (1 SMS = 500 ՀՀ դրամ),
3. 77 777 7733 Idram ID-ով փոխանցել ցանկացած գումար:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play