Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի. Սեյրան Օհանյան


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի. Սեյրան Օհանյան

  • 12-09-2019 18:35:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի:
 
«Սահմանադրական դատարանի որոշումը ես մասնակի ընթերցել եմ: Ես կողմ եմ այն միջնորդությանը, որն այսօր կատարվեց՝ խափանման միջոցի փոփոխման մասին, որովհետև իրականում պետք է որ փոխվի, և ազատության մեջ պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը»,- դատարանում լրագրողներին ասաց Սեյրան Օհանյանը:
 
 
Նա ասաց,որ իրավաբանական մանրամասներին չի տիրապետում, բայց Ռոբերտ Քոչարյանի պաշտապաններն ինչ ասում են, դա հիմնավոր է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play