Ուղիղ. Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը


Ուղիղ. Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը

  • 13-09-2019 10:26:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր:
 
Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նախորդ չորս նիստի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին և երկրորդ ու ամբողջական ընթերցմամբ ընդունել և քննարկել են երկու տասնյակից ավելի օրինագիծ:
 
Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին իրենց հարցերն են ուղել 38 պատգամավոր:
 
Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները Կենտրոնական բանկի խորհրդի անդամ են ընտրել: Փակ քվեարկության արդյունքում այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից առաջադրված Հասմիկ Ղահրամանյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play