Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով․«Արմենպրես»


Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով․«Արմենպրես»

  • 13-09-2019 13:24:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Չնայած Սեւանա լճից իրականացվող ջրբացթողումներին, լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով:
 
 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա: Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 480 հազար խմ ջուր, իսկ լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 139 միլիոն 789 հազար խմ ջուր: «Դրական հաշվեկշիռը պահպանվել է առաջին հերթին  խնայողության, ապա նոր մի շարք այլ գործոնների արդյունքում: Եթե նախորդ տարիների չափ ջրառ իրականացվեր Սեւանից, բնական է, որ մենք կունենայինք բացասական հաշվեկիռ: Իսկ եթե այս ամռանն այդքան տեւական չորություն չլիներ, այս խնայողության պայմաններում մենք երկու սանտիմետր դրական նիշի փոխարեն կունենայինք ավելի բարձր արդյունք»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:
 
Խոսրով Խլղաթյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play