Ucom-ում մեկնարկում է նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը


Ucom-ում մեկնարկում է նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը

  • 13-09-2019 16:31:59   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Apple ընկերության հայաստանյան պաշտոնական գործընկեր Ucom-ի համար հաստատված մարքեթինգային պլանի համաձայն՝ Հայաստանում նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 20-ից և կավարտվի սեպտեմբերի 26-ին։ Նախավաճառքն իրականացվելու է բացառապես Ucom ընկերության ինտերնետ խանութում։ 
 
Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն կունենան առցանց ընտրել և նախապես վճարել նախընտրելի մոդելի ամբողջական արժեքը՝ հնարավորություն ունենալով սեպտեմբերի 27-ին առաջիններից մեկն անվճար առաքումով ստանալ սպասված սմարթֆոնը։ Անվճար առաքումը գործելու է ՀՀ ողջ տարածքում։ Գնորդը կարող է նաև պարզապես նախագրանցվել, նշել առաքման հասցեն և վճարել նորագույն iPhone-ի արժեքն արդեն առաքման պահին։ Նշենք, որ առաջնահերթությունը տրվելու է սմարթֆոնի համար վճարում իրականացրած գնորդին, իսկ մյուս նախագրանցված անձինք կսպասարկվեն ըստ գրանցման հերթականության:
 
«Ի դեպ, հզորագույն առավելություններով օժտված նորագույն սմարթֆոնը վայելելու համար Ucom-ի Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային, ինչպես նաև uԿանխավճարային ծառայությունների բաժանորդները կստանան 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար, առանց որևէ պարտավորության։ 60 ԳԲ ինտերնետը տրամադրվում է սմարթֆոնը կանխիկ կամ ապառիկ ձեռք բերելու դեպքում», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Հավելենք նաև, որ  Ucom ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է գտնել մոտակա վաճառքի և սպասարկման կենտրոնը, որտեղ գնորդներին կաջակցեն ինտերնետ խանութում նախագրանցվելու գործում:    
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play