ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին


ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին

  • 13-09-2019 18:34:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստի ընթացքում պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին:
 
 
Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
 
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  սեպտեմբերի 13-ին կայացած հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամվոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանին տալու վերաբերյալ»,- ասված է ՀՀ ԿԸՀ հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն