Կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա. Ռոդրիգո Դուտերտե

14-09-2019 11:04:26   | Ֆիլիպիններ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թույլ է տվել քաղաքացիներին կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա, բայց չսպանել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Manila Bulletin -ին։
 


Դուտերտեն խորհուրդ է տվել կրակել կաշառակերների ոտքերին` հետագայում ազատազրկման չդատապարտվելու համար:
 
«Եթե դուք հարկեր եք վճարում, մաքսատուրքեր եւ այլն վճարում, իսկ այդ հիմարները կաշառք են պահանջում, խփեք դրանց։ Եթե զենք ունեք, կարող եք կրակել նրանց վրա, բայց մի սպանեք, որովհետեւ
կարող եք դատավարության ժամանակ ներում չստանալ»,- ասել է Դուտերտեն հինգշաբթի օրը։
 
Նա ասել է, որ  միակ միջոցը նրա հանդեպ, ով կկրակի օրենքը խախտող պաշտոնյայի վրա, «կլինեն լուրջ մարմնական պատիժները», բայց ոչ բանտարկությունը։
 
Նախագահի կարծիքով՝ կոռուպցիան դարձել է երկրի համատարած խնդիրը։ «Դա որդ է՝ նստած կառավարությունում յուրաքանչյուրի ներսում»,- ասել է նա իր ելույթում։
 
Նախագահը կոչ է արել քաղաքացիներին պաշտպանել իրենց իրավունքներն ու տեղեկացնել կոռուպցիայի ամեն մի դեպքի կամ պաշտոնյաների մասնակցությամբ  իրավախախտման մասին։ Նա ասել է, որ եթե միջադեպը հասնի իր գիտությանը, նա կկանչի պաշտոնյային եւ թույլ կտա դիմած քաղաքացուն հարվածել իրավախախտի դեմքին։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 601 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար