«Recycle it!» ծրագրի շրջանակներում Երևանի Կենտրոն համայնքում տեղադրվումել են պլաստիկ թափոնների սորտավորման ամաններ

14-09-2019 11:05:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
2019թ․-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը (ISSD ՀԿ), «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի հովանավորությամբ և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղադրել է պլաստիկ շշերի համար նախատեսված երկու բաժնից բաղկացած 4 սորտավորման ամաններ և կտեղադրի ևս 9-ը։ Ամանները տեղադրվել են հետևյալ տարածքներում՝
Խաչքարերի պուրակ (1
հատ)
Հյուսիսային պողոտա (2 հատ)
Կարապի լիճ (1 հատ)
Մյուս 9-ը ամանները տեղադրվելու են՝
 
Պոպլովոկի այգի (2 հատ)
Կոմիտասի պուրակ (1 հատ)
Կասկադ (1 հատ)
Հյուսիսային պողոտա (1 հատ)
Անգլիական այգի (2 հատ)
Հանրապետության հրապարակ (1 հատ)
Խաչքարերի պուրակ (1 հատ)
 
Ծրագրի այս բաղադրիչի հովանավոր «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն մշտապես իրականացնում է սոցիալական ծրագրեր և այս անգամ ևս ձեռնամուխ եղավ  աջակցել նոր ծրագրի իրականացմանը:
Նշենք, որ «Recycle it!» նախագիծը մեկնարկել է 2018թ․-ի հունիսին՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում ISSD ՀԿ-ն իրականացրել է թափոնների սորտավորման աշխատանքներ 200-ից ավելի կազմակերպություններում: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Ծրագրի աջակիցներից են  Երևանի քաղաքապետարանը, Կոկա Կոլա հիմնադրամը, ՀՀ Կառավարությունը։ 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 348 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար