Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) ողջունում է ասորիների խորհրդարանի ձեւավորումը

14-09-2019 11:11:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) ողջունում է Մեծ Մերձավոր Արեւելքի իրավազրկված ժողովուրդներից ասորիների խորհրդարանի ձեւավորումը 2019 թվականի
սեպտեմբերի 12-ին, Երեւանում։ 
 
Նշենք, որ ասորիների, հույների, հայերի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների նկատմամբ շարունակվում է հալածանքների, իրավունքների անտեսման, մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման ու կեղծարարության գործընթաց՝ հրահրված Թուրքիայի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից։ 
 
Դեռեւս 2015 թվականի ապրիլի 7-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ճանաչեց ու դատապարտեց թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից 1915-1923 թթ. իրականացված ասորիների եւ հույների ցեղասպանությունը։
 
Մենք  հավատարիմ ենք ճանաչման ու դատապարտման այդ փաստին եւ հայտնում ենք մեր զորակցությունը բարեկամ ժողովուրդների՝ ասորիների, հույների եւ այլ իրավազրկված ժողովուրդների իրավունքների պաշտպանության հարցում եւ աջակցում ենք նրանց ցեղասպանության հետեւանքների վերացման ու արդարության հաստատման գործում: 
 
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կազմում որպես պատգամավորներ ասորական համայնքից Դավիթ Խինոեւի եւ Ռազմիկ Խոսրոեւի, ինչպես նաեւ հունական համայնքից Էդուարդ Փոլատովի ընդգրկումն ու տարիների համատեղ աշխատանքը լավագույն ապացույցն է մեր բարեկամության ու համագործակցության։  
 
Հավատում ենք, որ մեր միջեւ ձեւավորվելու է սերտ եւ արդյունավետ համագործակցություն՝ բարեկամ ժողովուրդների առաջ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու եւ մեր արդարացի իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու հարցերում։
 
Արմեն Տեր-Սարգսյան 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 417 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար