Պատանի հանդիսատեսի թատրոնը 90 տարեկան է


Պատանի հանդիսատեսի թատրոնը 90 տարեկան է

  • 14-09-2019 11:17:06   | Հայաստան  |  Մշակույթ

 
90-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբը կազդարարի պրեմիերաներով: Սեպտեմբերի 14-ին ու 15-ին երեխաներին կներկայացվի  ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի «Մատնաչափիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան): Այնուհետև բեմ կբարձրանա հայ դասական Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա արված դրաման (բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան), իսկ Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» հանրահայտ պիեսը նորովի կներկայացվի բեմադրիչ Ռաֆայել Գրիգորյանի ռեժիսուրայով:
 
Հոբելյանական տարին աչքի կընկնի նաև թատրոնի 90-ամյա ուղին ներկայացնող գրքի շնորհանդեսով ու տոնական այլ միջոցառումներով: 
 
ՊՀԹ-ի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մշակույթ