«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով

16-09-2019 10:06:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի արդյունքներով՝ 138  միավորով հաղթել է Կարինա Իգնատյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 24-ին Գլիվիցեում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով:
 


Հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:
 
Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում
ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։ Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն արդյունքները կհրապարակվեն «Դեպի Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում (www.eurovision.am)՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 330 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար