Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

16-09-2019 12:27:07   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 16-ից 18-ը կայանալիք BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովին, որի շրջանակում տեղի են ունենալու նաև Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական
խորհրդի հոբելյանական 50-րդ և ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 36-րդ նիստերը: 
 
Նիստերի ընթացքում քննարկվելու են «Բժշկական սարքավորումների ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ» հաշվետվության ընթացքը, ԱՊՀ մասնակից պետություններում գաղտնիությունից հրաժարվելու (waiver) մեխանիզմի կիրառման վերաբերյալ տիպային պարզաբանումները, հակամենաշնորհային օրենսդրության էքս-տարածքային կիրառման հարցում մասնակից պետությունների փորձը, ինչպես նաև սակագնային կարգավորման համակարգի կատարելագործմանն առնչվող հարցեր: 
 
Գեղամ Գևորգյանը Խորհրդի նիստին կներկայացնի մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն:
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 
պետական հանձնաժողով 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 245 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար