Քրեակատարողական տարբեր հիմնարկներից հայտնաբերվել է 22 բջջային հեռախոս


Քրեակատարողական տարբեր հիմնարկներից հայտնաբերվել է 22 բջջային հեռախոս

  • 16-09-2019 12:29:30   | Հայաստան  |  Իրավունք

Հ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, տեղամասերից մեկի տարածքում հայտնաբերել են ներնետած 2 փաթեթ, որոնցում առկա էր 5 բջջային հեռախոս և 2 լիցքավորիչ։
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ» և  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 17 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, 11 բաժանորդային քարտ, 5 ականջակալ, 3 wi-fi սարք և խաղաքարտի 2 տրցակ։
 
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք