Տավուշում բացահայտվել է հերթական անտառահատման դեպքը


Տավուշում բացահայտվել է հերթական անտառահատման դեպքը

  • 16-09-2019 13:04:00   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԷկոԼուրՏավուշի մարզում օրերս բացահայտվել է հերթական անտառահատման դեպքը: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի համաձայն՝ սեպտեմբերի 13-ին Բերդ-Գանձաքար ճանապարհին 10 խմ փայտանյութով բարձված «Ուրալ» բեռնատարը կողաշրջվել է, որից հետո բեռը դատարկել են, մեքենան ուղղել և շարժվել Գանձաքար գյուղի ուղղությամբ:
 
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները բեռնատարը հայտնաբերել են ժամը 20.30-ի սահմաններում «Հեռուստաալիք» կոչվող տարածքում։ 4 ուղևորները ներկայացվել են ոստիկանության Իջևանի բաժին, իսկ 39-ամյա վարորդը՝ բեռնատարով հանդերձ բերման է ենթարկվել:
 
Պարզվել է, որ նրանք ժամը 07.00-ի սահմաններում Իծաքար գյուղի անտառից հատել և մեքենան են բարձել շուրջ 10 խմ փայտանյութ։ Բեռնատարը կողաշրջվել էր վերադարձի ճանապարհին:
 
Բեռնատարի վարորդը ոստիկաններին է ներկայացրել նաև մեքենայի սրահում պահվող «ԱԿՍ-366» տիպի մեկփողանի որսորդական հրացանը։
 
Նշանակվել են փորձաքննություններ։
 
Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը