1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարումների հավելաճը կազմել է շուրջ 64 մլրդ դրամ․ Նիկոլ Փաշինյան


1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարումների հավելաճը կազմել է շուրջ 64 մլրդ դրամ․ Նիկոլ Փաշինյան

  • 16-09-2019 13:25:21   | Հայաստան  |  Տնտեսություն

 
2019 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ 
 
Այս մասին սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ ներկայացնելով 100 փաստ Կառավարության կատարած աշխատանքների վերաբերյալ։  
 
«Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 մլրդ դրամ»,- նշեց Ն․ Փաշինյանը։ 
 
Նրա խոսքերով՝ 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ․ առաջին կիսամյակում  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զգալիորեն ավելացել է պետական բյուջե վճարված հարկերի թիվը։ 
 
Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջիկ կիսմայակի համեմատությամբ վճարել է 2․8 մլրդ դրամով կամ 58 տոկոսով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերության վճարված հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26 տոկոսով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը՝ 0․7 մլրդ դրամով կամ 37 տոկոսով, «Սպայկա» ընկերությունը՝ 1․4 մլրդ դրամով կամ 117 տոկոսով, «Սաս Գրուպ» ընկերությունը՝ 0․9 մլրդ դրամով կամ 82 տոկոսով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը՝ 4․9 մլրդ դրամով կամ 20 տոկոսով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 2․1 մլրդ դրամով կամ 10 տոկոսով, «Հայասատանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 1․3 մլրդ դրամով կամ 20 տոկոսով։ 
 
Վարչապետի փոխանցմամբ՝ 2019-ի հուլիսի դրությամբ 24 500-ով ավելացել է Հայաստանի ակտիվ հարկ վճարողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։  
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play