Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

16-09-2019 14:41:18   | Հայաստան  |  Իրավունք
 


ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձ կալանավորվել է:
 
ՀՀ Ոստիկանության աշխատակիցները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, 2019թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 18:05-ին, Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտից «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել Արարատի մարզի բնակչի՝  ծնված 1982 թվականին:
 
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ՝ վերջինիս մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ համապատասխանաբար 0,87գ և 1,01գ դեղնականաչավուն զանգվածների պարունակությամբ, իսկ ավտոմեքենայի զննությամբ, առջևի նստատեղերի միջնամասից, նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված բյուրեղյա զանգված՝ ընդհանուրը 5,17գ. կշռով:
 
Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական
գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
 
Առգրավված թմրամիջոցը ենթարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փորձագետի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված 5,17 գրամ բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
 
Նախաքննությամբ պարզվել է, որ 1982թ. ծնված տղամարդը առանձնապես խոշոր չափի՝ 5.17 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել Երևան քաղաքի բնակչից՝ ծնված 1972 թվականին, որը վաճառելու եղանակով իրացնելու համար, ծանոթի անձնական օգտագործման «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենայով, փոխադրել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բարձրահարկ շենքի ետնամաս:
 
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 1972 թվականին ծնված տղամարդը հայտնաբերվել է:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, պարզվել թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու մի շարք հանգամանքներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1972 և 1982թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական
այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
 
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 294 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար