Հետ եկեք իրականություն. Լևոն Գալստյան


Հետ եկեք իրականություն. Լևոն Գալստյան

  • 16-09-2019 15:20:36   | Հայաստան  |  Հասարակություն

Մի տարի է ջերմուկցիներն ու մյուսները սպասում էին Ամուլսարի մասով միջազգային անառարկելի փորձաքննության արդյունքներին (կառավարության որակումն է սա)։ Երբ ուսումնասիրությունը հրապարակվեց՝ ողջամիտ մարդիկ հասկացան, որ այն ըստ էության բացասական է։ Սակայն քննչականի Իվանյանի միջոցով փորձ արվեց դա ներկայացնել դրական։
 
Մասնագիտական և այլ հանրույթը բացահայտեց այդ կեղծիքը։ Նաև պարզվեց, որ Իվանյանն Ամուլսարի ծրագրին տրված վերջին դրական եզրակացությունը հաստատած նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբոր որդին է։
Հետո եղավ հանրահայտ սկայփ-կոնֆերանսը, որը հաստատեց, որ վտանգները պատշաճ գնհատված և հաշվարկված չեն, իսկ թերությունները բազմաթիվ՝ չնայած մինչ այդ էլ դա պարզ էր տեսնել ցանկացողների համար։
Երբ արդեն հնարավոր չէր միջազգային կազմակերպության այդ փաստաթուղթը ներկայացնել որպես դրական՝ մոռացվեց, որ դրա վրա պետք է հիմնվեր կառավարությունը և նախաձեռնվեց նոր գործընթաց՝ իբր թե իրավական հիմքեր գտնելու և ճշմարտությունը մինչև վերջ պարզելու ուղղությամբ։
Ժողովուրդ ջան, չի կարելի այսպես որոշումներ կայացնել, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, ախր դուք էլ շատ լավ գիտեք։ Հետ եկեք իրականություն։
 
Լևոն Գալստյան 
Բնապահպան

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play