ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ․ ՀՀ վարչապետ


ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ․ ՀՀ վարչապետ

  • 16-09-2019 15:22:10   | Հայաստան  |  Քաղաքական

 
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը կարծում եմ մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի։ 
 
Այս մասին սեպտեմբերի 16-ին Վանաձորում ընթացող ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ 
 
Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում ԱԱԾ տնօրենի հետ փոխադարձ համաձայնությամբ։ 
 
«Պարոն Վնեցյանի գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել և դրանք հընթացս կշարունակվեն։ Այս պահին պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու  շատ կարևոր, ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»,- ընդգծեց Ն․ Փաշինյանը։ 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play