Մեկնարկում է «Թատերական Գավառ» փառատոնը

16-09-2019 15:48:13   | Հայաստան  |  Մշակույթ
 


«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ ս/թ սեպտեմբերի 16-23-ը կանցկացնեն «Թատերական Գավառ» փառատոնը: Այն թվով առաջինն է:
 
Փառատոնի շրջանակում նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ. Ս. Նալբանդյան «Հաղթանակի գենեզիս» (Համազգային թատրոն), Հ. Թումանյան «Հենց Էն Հուռին»
(Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Ա. Շիրվանզադե «Չար ոգի» (Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոն), ըստ ռուս ժողովրդական հեքիաթների «Գայլն ու յոթ ուլիկները» (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն), Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Է․ Րաֆֆի «Իուարշայի սուրը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Ա․Այվազյան «Ցեղի ֆիզիոլոգիա» (Հ. Մալյանի անվան թատրոն), Ժ․Դադասյան «Խաղ» (Մնջախաղի թատրոն), Հ. Բեգլարյան «Արծվաբույն» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Մ․Իշխան «Կիլիկիո արքան» (Գավառի Լ․Քալանթարի անվան թատրոն)։
 
Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Գեղարքունիքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
 
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա ս/թ սեպտեմբերի 16-ին: Ներկայացումները տեղի կունենան Գավառի Լ․Քալանթարի անվան թատրոնի բեմում:
 
Ներկայացումների մուտքն անվճար է: 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 396 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար