Աշոտ Ղուլյանն Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ


Աշոտ Ղուլյանն Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ

  • 16-09-2019 17:10:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ:  Արցախի ԱԺ նախագահն այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
 
«Սիրելի Ալեքսիս Օհանյան, սրտանց Ձեզ հրավիրում եմ այցելել Արցախ՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ընթացքում: Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հայրենիքի այս ներշնչող անկյունում»,- գրել է Ղուլյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն