Կոյուղաջրերի կուտակում. քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում


Կոյուղաջրերի կուտակում. քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում

  • 16-09-2019 17:48:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախից Արարատի մարզի Մասիս քաղաք տանող ճանապարհին գտնվող զորամասի տարածքը ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հերթապահ քիմիկ-հետախույզը:
 
Տեղում իրականացված ակնադիտական զննմամբ պարզվել է, որ կոյուղաջրերը լցվել են ՀՀ ՊՆ թիվ N զորամասի և հարակից տարածք (ընդհանուր՝ 2 հա): Ըստ զորամասի կայանի պետի՝ կոյուղաջրերը սկսվել են լցվել մոտ 6 ամիս առաջ, երբ անհայտ անձինք ապամոնտաժել են մոտակայքում գտնվող կոյուղատար խողովակները:
 
Քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում. արտառոց շեղումներ չեն հայտնաբերվել:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության և կոմունալ բաժնի մասնագետին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն