Որ երկրում է գտնվում Լեւոն Սարգսյանը եւ արդյոք նա ենթակա է արտահանձնման. «Հրապարակ»

16-09-2019 18:12:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Օրերս 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին նոր մեղադրանք առաջադրվեց։ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նրան մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ 
 


Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը, սակայն նա շարունակում է գտնվել հետախուզման մեջ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Լեւոն Սարգսյանը Լիբանանում է։ 
 
Շրջանառվող լուրերի համաձայն՝ նա գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից բավական հեռու գտնվող մի առանձնատանը, որը պատկանում է վերջինիս
վաղեմի ընկերոջը՝ Լիբանանի էներգետիկայի նախկին նախարար, հայազգի Արթուր Նազարյանին։
 
 
Այս լուրից հետո Արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք Լիբանանի հետ ունենք հանձնման համաձայնագիր, մեզ այնտեղից տվեցին բացասական պատասխան։
 
Նաեւ խնդրեցինք փոխանցել, թե որ երկրների հետ արտահանձման համաձայնագիր ունենք։ Ըստ այդմ՝ հանձման պայմանագիր ունենք 8 երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների,  Բուլղարիայի Հանրապետության,  Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության,  Սիրիայի Արաբական Հանրապետության, Վրաստանի,  Ուկրաինայի եւ  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ։
 
Գլխավոր դատախազությունից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է լինում, երբ որեւէ երկրի հետ հանձման պայմանագիր չենք ունենում, փոխանցեցին մեզ․ «Փաստաթղթային կարգավորումը ԱԳՆ-ն է կատարում՝ փոխադարձ պայմանավորվածությամբ»։
 
 
Աննա Պապիկյան
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 693 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար