ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում. armtimes.com


ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում. armtimes.com

  • 16-09-2019 18:38:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունենում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ:
 
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ այսօր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արթուր Վանեցյանը կարող էր ինչ-ինչ քրեական գործերով կաշկանդված լինել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ Վանեցյանի խոսնակը չէ. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, ու իմ գնահատականը կարող է շատ քաղաքական լինել»:
 
Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ-ում ելույթ ունենալով, ասաց, որ ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Իմ քայլը» փակ նիստում քննարկելու է ՍԴ հարցը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը