Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների


Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների

  • 16-09-2019 18:44:53   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների: Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի շրջանակում Ջրաշենում արդեն իսկ բնակարաններով են ապահովվել չորս ընտանիքներ: Մինչ տարեվերջ Ջրաշենում բնակարանով կապահովվեն ևս երկու ընտանիքներ: 
 
Կառավարության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնած ընտանիքներին և հույս հայտնել, որ նոր բնակարանների շուրջ աշխատանքը կեռա: «Կառավարությունն աջակցելու է, որպեսզի քաղաքացիներն իրենց աշխատանքով իրենց բարեկեցությունը ապահովեն»,- ասել է վարչապետը: 
 
Ջրաշենում բնակարանները կառուցվել են կառավարության 2018 թվականի աղետի գոտու բնարականաշինության ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ այդ նպատակով հատկացվել էր 440 մլն դրամ: Լոռու մարզում 2018 թվականի ծրագրով կառուցվում է 44 բնակարան: 
 
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը հատկացրել է ևս 3 մլրդ դրամ` աղետի գոտու խնդիրը լուծելու նպատակով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն