Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից. Արթուր Վանեցյանի համախոհներն արձագանքում են նրա հրաժարականին
16-09-2019 19:06:58 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎԸ ՎԵՐ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ։
Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։ ԱԱԾ-ն գերազանց պատրաստություն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։ Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի և դա է նաև պատճառը, որ վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը։