Երկրի ապագայով մտահոգ բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է աջակցեն Նիկոլ Փաշինյանին. Լիզա Ճաղարյան


Երկրի ապագայով մտահոգ բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է աջակցեն Նիկոլ Փաշինյանին. Լիզա Ճաղարյան

  • 17-09-2019 00:21:07   | Հայաստան  |  Հասարակություն

Մանրուքների, սայթաքումների, էս բանը պիտի չասեր, էն բանն էլ էսպես պիտի ասեր ու էլի մի շարք խնդիրներ էս պահին երկրորդական են։
Հակառակորդը յոթգլխանի վիշապ է՝ ընդունակ ամենահրեշավոր քայլերի, ընդհուպ պետության կործանման։ Մի կաթիլ չափազանցություն չկա ասվածի մեջ։
Դրանց քոքը մինչեւ չկտրենք, մինչեւ էս լկտի ագրեսիայի վերջը չտանք, ներկա իշխանությանը քաջաբար քննադատելը հերոսություն չի (մի հատ ձեր շուրջը նայեք ու տեսեք, թե ինչ փսլինքներ են այսօր «քաջարի» ընդդիմադիր աշխատում)։
Հեչ կարեւոր չի՝ սիրԸմ ենք Նիկոլին, թե հեչ չենք սիրԸմ։
Այսօր երկրի ապագայով մտահոգ բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է աջակցեն Նիկոլ Փաշինյանին։
Ով կհարցնի՝ ինչու, ես չեմ պատասխանի, որովհետեւ եթե մինչեւ հիմա չեք հասկացել, թե ինչու, չեք էլ հասկանա երբեւէ։
 
Լիզա Ճաղարյան 
Լրագրող

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն