Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը, որոշ պատգամավորներ մանդատները վայր կդնեն. irakanum.am


Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը, որոշ պատգամավորներ մանդատները վայր կդնեն. irakanum.am

  • 17-09-2019 00:43:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

irakanum.am Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիր եւ օրենսդիր ոլորտներում փոփոխությունները շարունակական են լինելու։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին հրաժարականի դիմումներ կներկայացնեն որոշ նախարարներ ու պատգամավորներ՝ իշխանական խմբակցությունից։
 
Մասնավորապես այս պահին հստակ է, որ հաջորդ հրաժարականը ներկայացնելու է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Վարչապետը համակարգային փոփոխություններ է իրականացնելու»,- ասաց իշխանական մեր աղբյուրը։
 
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 11-ին, մինչ այդ զբաղեցնում էր ԱԻ նախարարի պաշտոնը։ Տոնոյանը եղել է նաեւ ՀՀ ՊՆ փոխնախարար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը