«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ, տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը:
Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:
«Արարատը» շնորհակալություն է հայտնել 48-ամյա մասնագետին կատարված աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում:
«Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6 տուրերից հետո «Արարատը» 16 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: