Արթուր Վանեցյանը շատ ավելին գիտեր, քան՝ բոլորս, նրա կամավոր հրաժարականը բոլորին ահազանգ է։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գոնե մի քանի տարի ղեկավարել Հայաստանը, ուրեմն իրեն պետք շրջապատի խելացի խորհրդականներով, եւ անպայման լսի նրանց խորհուրդները։ խելացի թագավորը նա է, ով խելացի խորհրդականներ եւ այնքան խելք ունի, որ հասկանում է, թե նրանցից ում խորհուրդը լսի։ Նիկոլ Փաշինյանի մոտ հին հիվանդություն է՝ գլխապտույտ հաջողություններից։ Նա պետք է հասկանա, որ քամու բերածը քամին էլ տանում է։ Մի քանի տարուց կհասկանա, բայց իր համար ուշ կլինի։