Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները


Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները

  • 17-09-2019 12:12:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.
 
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեց­նում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝
 
1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլոր­տային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով, հանրային ֆինանսների կառա­վարում.
 
2) հարկային բարեփոխումներ.
 
3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.
 
4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.
 
5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիա­կան տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխա­տանքներ և ծրագրեր.
 
6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ.
 
7) հակակոռուպցիոն քաղաքականություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն