Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17-09-2019 13:23:50 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր նման որոշում կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը, որը, ըստ էության, հիմք չընդունեց ՍԴ-ի սեպտեմբերի 4-ին ընդունած որոշումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել Քոչարյանի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը` հիմք ընդունելով ՍԴ որոշումը: Մինչդեռ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշման դեմ` ասելով, որ ՍԴ որոշումը Քոչարյանին ազատ արձակելու հիմք չէ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաև խոշոր չափերի կաշառք ստանալու համար: