Վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները


Վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները

  • 17-09-2019 14:39:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Էլեկտրոնային առևտրի խթանման և անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց։ Այդ նպատակով կոմիտեի նախաձեռնությամբ տնտեսվարողների հետ «Էլեկտրոնային առևտուր և վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում է անցկացվել:  
 
Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի գաղափարը և էլեկտրոնային առևտրում դրա կիրառման նպատակը:  ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝  վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները, կհստակեցվի փաստաթղթաշրջանառությունը և կապահովվի գործարքների կատարման թափանցիկությունը։ 
ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ՝ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել է վիրտուալ ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված օրենսդրական հարցերը և իրավական ակտերի  փոփոխությունները, ինչպես նաև վիրտուալ ՀԴՄ կտրոնի վավերապայմանների սահմանումները: 
 
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են մի շարք հարցեր կապված վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գործընթացի հետ։
Տնտեսվարողներն էլեկտրոնային առևտրի և վիրտուալ ՀԴՄ-ի վերաբերյալ հարցերը և առաջարկությունները գրավոր կարող են ներկայացնել՝ VirtualCRM@taxservice.am  էլեկտրոնային հասցեին:
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն