ԼՀ խմբակցությունում հյուրընկալել են Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին


ԼՀ խմբակցությունում հյուրընկալել են Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին

  • 17-09-2019 14:45:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Արմեն Եղիազարյանը և Լիբերալ քաղաքականության դպրոցի ղեկավար Մագդա Արսենյանը Ազգային ժողովում հյուրընկալել են Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ռայներ Ադամին, Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պիտեր Անդրեաս Բոխմանին և Հայաստանում իրականացվող ծրագրերի համակարգող Եվա Թովմասյանին: 
 
Հերթական աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ներկա և ապագա համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի տարաբնույթ հարցերի շուրջ:  
Երկկողմ համագործակցության շրջանակում կողմերը կարևորել են երիտասարդների քաղաքացիական կրթության և ակտիվ գործունեության խթանմանն ուղղված քայլերը: Այս տեսանկյունից քննարկվել է առաջիկայում կայանալիք միջոցառումների ծրագիրը, որը նպատակաուղղված է երիտասարդների քաղաքացիական և քաղաքական  ներուժի ամրապնդմանն  ու հզորացմանը:  
 
Հարգանքով`
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն