Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը.armlur.am


Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը.armlur.am

  • 17-09-2019 16:52:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ նստավայրում այսօր ևս շարունակվել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Այս մասին հայտնում է armlur.am-ը:
 
Այս դատական նիստի ժամանակ ևս մեղադրվող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Գումարի չափ չի նշվել, այն թողնվել է դատարանի հայեցողությանը: Դատարանը միջնորդության վերաբերյալ իր որոշումը հրապարակել է այսօր՝ ժամը 15։00-ին՝ դարձյալ մերժելով միջնորդությունը: Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play