Կարապետ Չալյանը պարտվել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում


Կարապետ Չալյանը պարտվել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

  • 17-09-2019 17:32:25   | Ղազախստան  |  Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Կարապետ Չալյանը չդարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ղազախական Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադալի Աբդուլհամիդի հետ:
 
Հայ ըմբիշը զիջեց մրցակցին 9-6 հաշվով:
 
Չալյանն արդեն իսկ ապահովել էր Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Նոյյան տապան  -   Սպորտ